The Christus statueThe Church of Jesus Christ of Latter-day Saints Search | Feedback | Site Map | Help | Country Sites |
Home Languages Main Menu
General Conference
April 2008
Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Հաշվետվությունը, 2007թ.

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի Հաշվետվությունը, 2007թ.

Ներկայացրեց Ռոբերտ Վ. Քանթվելը
Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքի գլխավոր տնօրեն

Ներկայացրեց Ռոբերտ Վ. ՔանթվելըՀարգելի Եղբայրնե՛ր, Ինչպես ասվում է Վարդապետություն և Ուխտերի 120-րդ բաժնում տրված հայտնությունում, Տասանորդների Տնօրինման Խորհուրդն է թույլատրում Եկեղեցու ֆոնդերի ծախսերը: Այս խորհուրդը կազմված է Առաջին Նախագահությունից, Տասներկու Առաքյալների Քվորումից և Նախագահող Եպիսկոպոսությունից: Այս խորհուրդը հաստատում է Եկեղեցու բաժանմունքների և գործունեության բյուջեները: Ստանալով խորհրդի թույլտվությունը, Եկեղեցու բաժանմունքները պետք է ծախսեն ֆոնդերը ըստ հաստատված բյուջեների և համաձայն Եկեղեցու քաղաքականության ու ընթացակարգերի:

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքին թույլատրվել է օգտագործել այն բոլոր տվյալներն ու համակարգերը, որոնք անհրաժեշտ են ֆոնդերի անդորագրերի, ծախսերի, ինչպես նաև եկեղեցու ունեցվածքի պահպանման ուղղությամբ համապատասխան վերահսկողությունը գնահատելու համար: Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը գործում է Եկեղեցու այլ բաժանմունքներից և գործունեությունից անկախ, որի աշխատակազմը բաղկացած է երաշխավորված հաշվապահներից, երաշխավորված ներքին աուդիտորներից, երաշխավորված տեղեկակատու համակարգերի աուդիտորներից և որակավորում ունեցող ու փորձառու այլ մասնագետներից:

Հիմնվելով աուդիտների կատարման արդյունքների վրա, Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը այն կարծիքին է, որ 2007թ. նյութական առումով մուտքերը, ստացված նվիրատվությունները, արված ծախսերը և Եկեղեցու ակտիվները գրանցվել և տնօրինվել են համապատասխան հաշվապահական գործառնություններով, հաստատված բյուջեի և Եկեղեցու քաղաքականության և ընթացակարգերի համաձայն:

Հարգանքով ներկայացրել է`

Եկեղեցու Աուդիտի Բաժանմունքը

Ռոբերտ Վ. Քանթվել

Գլխավոր Տնօրեն

 
© 2008 Intellectual Reserve, Inc. All rights reserved.   Rights and use information.  Privacy policy